ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մեր ամբոխը խաժամուժի վերածվելու միտում ունի

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մեր ամբոխը խաժամուժի վերածվելու միտում ունի
17.05.2013 | 14:15

Վարքագծային առումով մենք ունենք ոչ թե ազգային, այլ ամբոխային հոգեբանություն: Դրանց տարբերությունն այն է, որ ազգային վարքագիծը հիմնված է ձևավորված ավանդույթների և պատմական գոյության արդյունքում ամբարված կենսափորձի վրա, մինչդեռ ամբոխն ունակ է մերժել ու անտեսել ցանկացած ավանդույթ ու գիտելիք` հանուն սեփական այժմեական քմահաճույքի իրագործման: Յուրաքանչյուր ազգի մեծաքանակ մարդկային զանգվածը կարող է պահի տակ վերածվել շուրջն ամեն ինչ կործանող ամբոխի, իսկ ամբոխն ապազգային է իր բնույթով: Մեր հասարակության բոլոր խավերում գերակշռում է այսօր ամբոխային` այժմեական կարիքներն անհապաղ բավարարելու մոլուցքը, որը խզել է կապն անցյալի հետ և ունակ չէ տեսնելու անգամ ոչ հեռավոր ապագան: Ամբոխը կարող է խայտաբղետ լինել, իր մեջ ներառել շատ տարբեր մարդկանց, որոնք այդ ամբոխից դուրս կրկին վերագտնում են իրենց անհատական դեմքը, սակայն մեր դեպքում նկատելի է դառնում այն, որ մեր ամբոխը միատարր դառնալու, խաժամուժի վերածվելու վառ արտահայտված միտում ունի` ամենաառաջիններն ու ամենավերջինները սկսել են ավելի ու ավելի նմանվել միմյանց, նույնականանալ: Եթե այդ միտումը շարունակի խորանալ, ապա մենք մեր ձախողումները, անգամ մասնակի սպորտային հաջողությունների ավետիսներով, չենք կարողանա փոխհատուցել: Մյուս կողմից էլ, խաժամուժի հիշողությունը կարճ է, ու մեր շախմատային սխրանքների կողքին այլևս ոչ մեկը չի հիշում այն խանդավառությունը, որով ընդամենը երկու-երեք տարի առաջ դիմավորեցինք կանանց բասկետբոլի վերածնունդը` «Հատիսի» գեղեցիկ վերադարձը մեծ սպորտ: Հետո գործը տապալվեց, մարզիչը լքեց Հայաստանը, իսկ թիմն այլևս չկա ասպարեզում: Մենք դեռ չենք հասկացել, թե ինչ ասել է կառավարման որակ:

Դիտվել է՝ 3209

Մեկնաբանություններ